Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը կողմ է Թել Ավիվի և Երուսաղեմի կարգավիճակի պահպանման

Հռոմի պապը կողմ է Թել Ավիվի և Երուսաղեմի կարգավիճակի պահպանման
07.12.2017 | 11:50

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել չարժի և պետք է պահպանել ստատուս քվոն, փոխանցում է Reuters-ը:

«Ես սրտագին կոչ եմ անում, որ բոլորը քաղաքում պարտավորվեն պահպանել ստատուս քվոն՝ ՄԱԿ-ի գոյություն ունեցող բանաձևերի համապատասխան»,- ասել է պոնտիֆիկոսը: Նա նշել է, որ Երուսաղեմին վերաբերող երկխոսության գլխավոր պայման պետք է լինի «բոլոր մարդկանց իրավունքները հարգելը»:

Դիտվել է՝ 1384

Մեկնաբանություններ